ՖԵԼԵՔՅԱՆ Հարություն Հայկի. ծնվել է 1931 թվականի մարտի 13-ին Երևանում: Գրականագետ, լրագրող: Պատմական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1971): ՀԽՍՀ վաստակավոր ժուռնալիստ (1981): Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը (1953): 1957-59-ին՝ «Սովետական Հայաստան» օրաթերթի աշխատակից, 1959-61-ին՝ «Գրական թերթի», 1961-65-ին՝ «Պատմա-բանասիրական հանդեսի» բաժնի վարիչ, 1965-70-ին՝ ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1970-81-ին՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, 1978-86-ին՝ «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի գլխավոր խմբագիր (հաս. կարգով), 1981-91-ին՝ «Նաիրի» հրատարակչության տնօրեն, 1991-2002-ին՝ ՀՀ Կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության պետ, 2002-ից՝ վարչության պետի խորհրդական: Աշխատությունները նվիրված են հայ մամուլի և գրականության պատմությանը:

Տեղեկատվայնության միջազգային ակադեմիայի անդամ (1997): Մահացել է 2005 թվականի դեկտեմբերի 7-ին Երևանում:
 

Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Ստեղծագործություններ

Ալեքսանդր Ծատուրյան, Երևան, 1965թ.:

Հայաստանի պարբերական մամուլը սոցիալիզմի կառուցման պայքարում, Երևան, 1970թ.:

Հրապարակախոսություն և գրականություն, Երևան, 1975թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am