ՖՐԻԿ. ծնվել է 1230-ական թվականներին: Բանաստեղծ: Ստեղծագործության կարևոր թեմաներն են ազգային ու սոցիալական խնդիրները: Ստեղծել է սոցիալական սուր բովանդակությամբ բանքեր: Մոնղոլական տիրապետության շրջանի գեղարվեստական արձագանքն են Ֆրիկի «Ընդդէմ ֆալաքին եւ վասն բախտի», «Վասն Արղուն-Ղանին եւ Բուղային», «Բան ի Ֆրիկ գրքոյն» («Գանգատ»), «Վասն դալեհի եւ բրջի» բանքերը: Ֆրիկի ֆալաքը (ճակատագիրը) համարում է անարդարդատավոր, որն անգետ, վատ, հիմար մարդկանց հարստության տեր է դարձնում, իսկ արժանավորներին՝ «ուղղորդ», իմաստուն մարդկանց թողնում է դժբախտ: «Գանգատ» բանաստեղծության մեջ Ֆրիկը վեճի է բռնվում ուղղակի Աստծու հետ, որի կամքով է բացատրում հասարակական խորՖրիկի արձանը Մատենադարանի դիմաց: Քանդ.՝ Սուրեն Նազարյան: հակասությունները, դասերի և մարդկանց վիճակների մեծ տարբերությունը: Սակայն, ի վերջո, Ֆրիկը համակերպվում է Աստծու կամքին: Վերոնշյալ չորս բանքերը հեղինակին դարձնում են ոչ միայն հայ միջնադարյան, այլև համաշխարհային գրականության նշանավոր դեմքերից մեկը:

Ֆրիկի վերջին շրջանի ստեղծագործության մեջ սկսում են իշխել աշխարհի ունայնության մասին խոհերը, կրոնաբարոյախոսական թեմաները: Նա փառաբանում է աստվածային արարչագործությունը, խոսում հոգու և մարմնի հակամարտության, այսաշխարհային և հանդերձյալ կյանքի, մեղքերի քավության, Ահեղ դատաստանի մասին:

Ֆրիկի բանքերն ինքնաբուխ ստեղծագործություններ են, աչքի են ընկնում թեմատիկ ու արտահայտչական միջոցների բազմազանությամբ, գեղեցիկ և ինքնատիպ պատկերներով, ժողողովրդական բանահյուսության տարրերի օգտագործմամբ: Ամենից շատ գործածել է հայրեն տաղաչափությունը:

Ֆրիկի բանաստեղծությունների մեծ մասը հայտնաբերել, մնացածները հավաքել և դրանց գիտաքննական բնագրերը հրատարակության է պատրաստել Տիրայր Վարդապետը: Մահացել է 13010-ական թվականներին:

 

Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Աբեղյան Մ., Երկեր, հատոր 4,6, 1970թ.:

Հովհաննիսյան Ա., Ֆրիկը պատմաքննական լույսի տակ, Երևան, 1955թ.:

Ժամկոչյան Հ., Պատմա-բանասիրական դիտողություններ Ֆրիկի և նրա տաղերի մասին, ՊԲՀ. 1958թ., № 1:

Ստեղծագործություններ

Բանաստեղծություններ, Երևան, 1941թ.:

Դիւան, Նյու Յորք, 1952:

Տաղեր. Երևան, 1982թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am