ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Գուրգեն Արտեմի. ծնվել է 1927 թվականի հունիսի 11-ին Խանցք գյուղում (այժմ՝ ԼՂՀ Ասկերանի շրջանում): Բանաստեղծ, մանկագիր: Դարաբաղյան շարժման կազմակերպիչներից: Ավարտել է Ստեփանակերտի երկամյա (1949) և Ադրբեջանի հեռակա (1955) մանկավարժական ինստուտները: 1963-66-ին՝ ԼՂԻՄ մարզխորհրդի մշակույթի վարչության պետ, 1971-74-ին և 1978-88-ին՝ «Սովետական Ղարաբաղ» թերթի մշակույթի բաժնի վարիչ, 1996-ից՝ Ստեփանակերտի Հ. Թումանյանի անվան գրադարանի տնօրեն: Լույս Է ընծայել մանկական բանաստեղծությունների ժողովածուներ («Ճուտիկներ», 1960, «Այբուբենը երգերի մեջ», 1967, «Գույների երգը», 1973, «Ջրվեժի երգը», 1976, «Ակունքներ», 1981, «Երգող ծառը», 1982, «Ուրախ հայերեն», 2000, «Աշնան հանդես», 2002): ՀԳՍ Ս. Զորյանի անվան (1983), ՀՀ Պետական (2000), ԼՂՀ Եղիշեի անվան (2002) մրցանակներ: Մահացել է 2005 թվականի նոյեմբերի 15-ին:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am