ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Յուրի Միքայելի. ծնվել է 1952 թվականի հոկտեմբերի 1-ին Աղին գյուղում (ՀՀ Շիրակի մարզ)]: Լեզվաբան: Բանասիրական գիտությունների դոկտոր (2001), պրոֆեսոր (2004): Ավարտել է ԵՊՀ (1981): 1991-95-իև՝ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալ, 1995-98-ին՝ ԵՊՀ ընդհանուր և համեմատական լեզվաբանության, 1999-ից՝ գերմանական բանասիրության ամբիոնների վարիչ: Աշխատությունները վերաբերում են հնդեվրոպական լեզուների համեմատական քերականությանը, գերմանական լեզուների տիպաբանությանը, գերմերենի և հայերենի զուգադրական քերականությանը («Հայերենի ցեղակցության հարցը», 1991, «Հայերենը և նախահնդեվրոպական լեզուն», 2001): «Գերմաներեն-հայերեն» (1998) և «Հայ-գերմաներեն» (2000) բառարանների համահեղինակ է:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am