ԳԱԼՖԱՅԱՆ Հիլդա Մարգարի. ծնվել է 1942 թվականին Կ. Պոլիսում: Բանաստեղծուհի: Սորբոնի համալսարանի հոգեբանության դոկտոր (1973): Սովորել է Կ. Պոլսի Եսայան վարժարանում: Ավարտել է Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ինստիտուտի հայագիտության բաժինը (1975): Զբաղվել է մանկավարժությամբ, թղթակցում է սփյուռքի մի շարք պարբերականների: Հեղինակ է «Կաթիլ մը» (1980), «Լեզուէն անդին» (1980) ժողածուների (ֆրանսահայ ԳԱ մրցանակ՝ 1981): Գալաֆյանի քնարերգության հիմնական թեման սփյուռքահայ կյանքն է, մայրենին պահպանելու մտահոգությունը:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am