ԳԱԼՖԱՅԱՆ Խորեն, Նար Պեյ. ծնվել է 1832 թվականի հոկտեմբերի 1-ին Կ. Պոլիսում: Բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս, եկեղեցական գործիչ: Ա. Գալֆայանի եղբայրը: Կրթությունն ստացել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում: Մասնակցել է «Բազմավեպ», «Մասյաց աղավնի» հանդեսների հրատարակմանը: 1861-ին՝ Թեոդոսիայի Խալիբյան վարժարանի ուսուցիչ: 1867-ին Էջմիածնում ձեռնադրվել է եպիսկոպոս: Մ. Խրիմյանի ազգային պատվիրակու¬թյան կազմում մասնակցել է Բեռլինի կոնգրեսին (1878): Չափածո գործերի առաջին ժողովածու՝ «Վարդենիքը», լույս է տեսել 1863-ին: «Ստուերք հայկականք» (1874), «Քնար պանդխտին» (1868) բանաստեղծությունների ժողովածուներում երգել է պանդուխտի հոգու կարոտը, հայրենիքի սերը: 1870-ին հրատարակվել է Գալաֆյանի «Հայոց եկեղե¬ցին եւ անդրալեռնականք» աշխատությունը: Մահացել է 1892 թվականի նոյեմբերի 4-ին: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am