ԳԱԼԵՄՔՅԱՐՅԱՆ Զարուհի, Եվտերպե, Զ. Սեֆերյան ծնվել է 1874 թվականի հուլիսի 18-ին Կ. Պոլիսում: Գրող: Կրթությունն ստացել է Կ. Պոլսի Արամյան վարժարանում: Աշխատակցել է «Լրաբեր», «Պայքար», «Հայաստանի կոչնակ» թերթերին: Գրել է բանաստեղծություններ, հուշագրություններ, ճամփորդական նոթեր («Զարթօնք», 1893, «Մրմունջք», 1894, «Թոռնիկիս գիրքը», 1936, «Կեանքիս ճամբեն», 1952, «Օրեր և դեմքեր», 1965, «Հասկաքաղ», 1965): Մահացել է 1971 թվականի հուլիսի 20-ին Նյու Յորքում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am