ԳԱՐԵԳԻՆՅԱՆ Գրիգոր Լևոնի. ծնվել է 1927 թվականի հոկտեմբերի 20-ին  Սլիվեն քաղաքում: (Բուլղարիա): Լեզվաբան: Բանասիրական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1990): Ավարտել է ԵՌՕԼՄԻ (1948): 1966-92- ին՝ ԵՊՀ դասախոս: Ուսումնասիրությունները նվիրված են ժամանակակից հայերենի շարահյուսությանը, մասամբ նաև ձևաբանության որոշ հարցերի [«Շաղկապները ժամանակակից հայերենում» (1963), «Ձևաբանական կառուցվածքի փոփոխություններ» («Հայոց լեզվի զարգացումը սովետական շրջանում», 1973, գրքում), «Ժամանակակից հայոց լեզու, բարդ նախադասություն» (1984, վերամշակված՝ 1991)]: Մահացել է 1992 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am