ԳԱՍՊԱՐՅԱՆ Դավիթ Վազգենի. ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 18-ին Երևանում: Գրականագետ, գրաքննադատ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1984), պրոֆեսոր (2002): Ավարտել է ԵՊՀ (1970): 1981-ից՝ ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի գիտաշխատող, 1985-89-ին՝ փոխտնօրեն, 1992-95-ին՝ առաջատար գիտաշխատող, 1995-98-ին՝ ԵՊՀ հրատարակչության տնօրեն, 1999-ից՝ ՀՊՄՀ արտասահման, գրականության ամբիոնի վարիչ, 1985-90-ին՝ «Քննադատական տարեգիրք» հանդեսի, 2000-ից՝ «Հայոց լեզու և գրականություն» ամսագրի գլխավոր խմբագիր:
Աշխատությունները նվիրված են հայ նոր գրականության պատմությանը, տեսությանը, հայ գրողների կյանքին ու գրակ, գործունեությանը [«Սովետահայ գրականության տարեգրություն. 1957-1975», 1977, համահեղինակ, «Սովետահայ պոեզիայի տաղաչափությունը», 1979, «Եղիշե Չարենցը և 1920-ական թվականների սովետահայ պոեզիան» (ՀԳՄ Մ. Նալբանդյանի անվան մրցանակ, 1983), «Հայ սովետական պոեզիայի պատմություն», 1987, համահեղինակ, «Հայ խորհրդային գրականության պատմական զարգացման ուղին», 1989, «Պոեզիան և կյանքի ճշմարտությունը», 1990, «Ողբերգական Չարենցը», 1990, «Փակ դռների գաղտնիքը», 1994, «Եղիշե Չարենց. հայ բանաստեղծության մայրաքաղաքը», 1996, «Պարույր Աևակ», 2001, «Համո Աահյան», 2003], գրաքննադատությանը («Բանաստեղծության ոգին», 1980, «ժամանակ և շարժում», 1984, «Հելիկոնի աստղը», 1988, «Հայրենիք և ճակատագիր», 1991): Կազմել է դպրոցական դասագրքեր, գրել գիտամեթոդական ձեռնարկներ:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ. Երկնային շուշան. Ազգային մշակույթ Լ ազգային ինքնագիտակցություն, Ե., 2004:
Գրկ. Դավիթ Գւսսպարյան. Կենսամատենագիտություն, Ե., 2005:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am