ԳԱՅԱՅԱՆ Հովհաննես, Մխիթար Պոնտա­ցի.  ծնվել է 1864, Մարզվանի Հաջի Քյոյ ավան (Սեբաստիայի նահանգ): Բառա­րանագիր, մանկավարժ: Ուսանել է Էդինբուրգի (Շոտլանդիա) համալսարանում: Երկար տարի­ներ զբաղվել է մանկավարժությամբ, գրել դա­սագրքեր, բանւսստեղծություններԱռաջին մրմունջք», 1889, ժողովածու), կատարել թարգմանու­թյուններ: Գայայանի «Բառարան-գանձարան հայերէն լեզուի» (հրտ.՝ 1938) հոմանիշևերի բառարանը հայ բառարանագրության եզակի նմուշներից է. ոճաբան, և այլ կարգի ցուցումներով օգնում է ընթերցողին՝ ճիշտ որոշելու նաև հոմանիշի գործածության ոլորտը: Մահացել է 1934 թվականի հունիսի 11-ին Կահիրեում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am