ԳԱԶԱՆՃՅԱՆ Հովհաննես. ծնվել է 1870 թվականի ապրիլի 3-ին Եվդոկիայում: Լեզվաբան, գրականագետ: Լույս է ընծայել «Գաղտնիք եւ արուեստ մոգութեան» (1889, համահեղինակ՝ Հ. Գասարճյան), «Եւդոկիոյ հայոց գաւառաբար-բառը» (1899, Իզմիրյան մրցանակ) աշխատությունները: 1970-ին լույս է տեսել Գազանճյանի «Պատմութիւն հայ գրականութեան» (հատոր 1-2) ուսումնասիրությունը, որտեղ հակիրճ նկարագրված է հայ գրականության անցած ուղին՝ սկզբից մինչև 20-րդ սկիզբը: Գրել է նաև հայոց լեզվի դասագրքեր: Մահացել է 1915 թվականի մարտի 15-ին Եվդոկիայում, Մեծ Եղեռնի զոհ: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am