ԳԵՎՈՐԳՅԱՆ Մամիկոն Հարությունի (Արտեմի). ծնվել է 1877 թվականի նոյեմբերի 17 (29) Քաղաքիկ գյուղում (այժմ՝ Նախիջևանի Օրդուբադի շրջանում): Թատերական գործիչ, թարգմանիչ, բառարանագիր: Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը (1897), ՄՊՀ իրավաբանական ֆակուտետը (1901): 1921-ին տեղափոխվել է Հայաստան: Մասնակցել է Հայաստանի Առաջին պետական թատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվան, 1921-28- ին՝ ընդմիջումներով), Օպերայի և բալետի թատրոնի (1933-ին՝ տնօրեն) կազմակերպմանը: 1943-60-ին աշխատել է ՀԽԱՀ ԳԱ Լեզվի ինստիտուտում, մասնակցել «Ռուս-հայերեն բառարանի» (հատոր 1-4, 1954-58) ստեղծման աշխատանքներին: Ռուսերենից հայերեն է թարգմանել Ա. Օստրովսկու «Անօժիտը» (1948), «Եկամտաբեր պաշտոնը» (1948), հայերենից ռուսերեն՝ Խ. Աբովյանի «Վերք Հայաստանին» (1948, տողացի), Փավստոս Բուզանդի «Հայոց պատմությունը» (1953): Մահացել է 1962 թվականի հունիսի 17-ին Երևան:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am