ԳԵՎՈՐԳՅԱՆ Երջանիկ (Կամարնիկ) Հունանի. ծնվել է 1935 թվականի նոյեմբերի 5-ին Այգեշատ գյուղում՝ (ՀՀ Արմավիրի մարզ)], Լեզվաբան: Բանասիրական գիտությունների դոկտոր (1991): Ավարտել է ԵՊՀ (1959): 2 տարեկանում զրկվել է տեսողությունից: 1970-ից աշխատում է ԵՊՀ- ում (1985-ից՝ հայագիտական հետազոտությունների լաբորատորիայում): 1995-ից՝ միաժամանակ ՀՀ լեզվի պետական տեսչության հեռուստառադիո- հաղորդումների լեզվի վերահսկող:

Աշխատությունները վերաբերում են հայերենի բառագիտությանը, դարձվածաբանությանը, հայոց շարժումային լեզվին և ուղղախոսությանը: Հեղինակ է բառարանների («ժամանակակից հայոց լեզվի համանունների բառարան», 1978, «Հայոց շարժումային լեզվի բացատրական բառարան», 2003, «Հայերեն-էսպերանտո-ռուսերեն, էսպերանտո-հայերեն-ռուսերեն», 2004, համահեղինակ): Վահան Թեքեյանի անվան մրցանակ (2004): 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Հայերենի դարձվածքները, Ե., 1967: 

Բառա-քերականական համանունները ժամանակակից հայերենում, Ե., 1983: Շարժումների լեզուն (շարժաբանության ներածություն), Ե., 1988:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am