ՂԱՆԱԼԱՆՅԱՆ Արամ Տիգրանի. ծնվել է1909 թվականի փետրվարի 12-ին Ախալցխաում: Բանագետ-բանասեր: Բանասիրական գիտությունների դոկտոր (1970), ՀԽԱՀ ԳԱ ակադեմիկոս (1977, թղթակից անդամ՝ 1965-ից): ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967): Հ. Տ. Ղանալանյանի եղբայրը: Ավարտել է ԵՊՀ (1931): Ուսումնասիրությունները նվիրված են բանահյուսական տեքստաբանությանը և առանձին գրականության ժանրերի հետազոտմանը [«Հայ շինականի աշխատանքի երգերը» (1937), «Հայ ժողովրդական բանահյուսություն» (պրակ 1, 8, 9, 11, 1945-46), «Հայ ժողովրդական հեքիաթներ (ներածություն)» (1950), «Հայկական առածանի» (1951), «Ավանդապատում» (1969), «Հայ գրականությունը և բանահյուսությունը» (1986)], բանագիտության պատմությանը և տեսությանը («Մ. Աբեղյանն իբրև ֆոլկլորագետ», 1946, «Ն.Մառը և հայ բանահյուսությունը», 1968, «Դրվագներ հայ բանագիտության պատմության», 1985): Գրառել և հրատարակել է «Աասնա ծռերի երկու պատում: Մահացել է 1983 թվականի հունիսի 9-ին Երևանում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Գրկ. Արամ Տիգրանի Ղանալանյան, Ե„ 1986 (Նյութեր Հայկական ՍՍՀ գիտնականների կենսամատենագիտության, № 36):

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am