ՂԱՆԱԼԱՆՅԱՆ Հովհաննես Տիգրանի. ծնվել է 1911 թվականի փետրվարի 19-ին Ախալցխայում: Գրականագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1948), պրոֆեսոր (1948): Ա. Տ. Ղանալանյանի եղբայրը: Ավարտել է ԵՊՀ (1937): 1946-78-ին՝ ԵՌՕԼՄԻ հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ: Աշխատությունները վերաբերում են հայ դասական գրականությանը («Իսահակյանի լիրիկան», 1940, «Ավետիք Իսահակյան», 1955, «Թումանյանի լիրիկան», 1954, «Պետրոս Դուրյան», 1957, «Վահան Տերյան», 1960, «Դանիել Վարուժան», 1961): Հեղինակ է նաև հոդվածների և հուշագրությունների («Հոդվածներ և հուշեր», 1979, 1991, «Հուշ-դիմանկարներ», 1987): Մահացել է 1994 թվականի մարտի 28-ին Երևանում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Համաստեղություն, Ե., 1984:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am