ՂԱԶԱՐՅԱՆ Արտաշես Արամի, Ար տաշես Արամ ծնվել է 1955 թվականի հունվարի 13-ին Կաթնաղբյուր գյուղում (ՀՀ Արագածոտնի մարզ)], բանաստեղծ, հրապարակախոս: Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը (1979), Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները (1992): Աշխատել է ՀՀ հեռուստառադիոպետկոմում, «Ավանգարդ», «Հորիզոն» թերթերի խմբագրություններում, 2003-ից՝ ՀԳՄ «Նոր-Դար» ամսագրի գլխավոր խմբագիր: Հեղինակ է «Դեղձանիկներ» (1979), «Կապույտ տեսիլներ» (1984), «Սփոփանքի ծաղիկ» (1990), «Գիշերվա ժամ» (1998, ՀԳՄ Պարույր Սևակի անվան մրցանակ), «Նարնջագույն արշիպելագ» (2003), «Նաիրյան քրոնիկոն» (2004) բանաստեղծական ժողովածուների, «Սգասյուն տաճար» պոեմի (1992, ՀԳՍ Ա. Իսահակյանի անան մրցանակ), «Ջութակահար թգուկը» (1989) մանկական բանաստեղծությունների ժողովածուի, հեռուստաֆիլմերի սցենարների:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am