ՂԱԶԱՐՅԱՆ Բաբկեն Կիրակոսի ծնվել է 1933 թվականի հոկտեմբերի 12-ին Արագած գյուղում (ՀՀ Արմավիրի մարգ)], լեզվաբան: Բանասիրական գիտությունների դոկտոր (1989): Ավարտել Է ԵՌՕԼՄԻ (1955): 1966-ից՝ ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի գիտաշխատող: Լույս է ընծայել «Վերաբերականները հայերեն տեքստում» (1987), «Տեքստի յուրահատկությունները» (1990), «Ներտեքստային կապերը ժամանակակից հայերենում» (1991) աշխատությունները: Ուշագրավ է Ղազարյանի «Ժամանակակից հայոց լեզվի հաճախականության բառարանը» (1982), որտեղ նորագույն մեթոդներով առանձնացված է հայերենի համեմատաբար առավել գործածական բաշապաշարը:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am