ՂԱԶԱՐՅԱՆ Սերոբ Ղազարի. ծնվել է 1910 թվականին Բիթլիսում: Լեզվաբան: Բանասիրական գիտությունների դոկտոր (1953), պրոֆեսոր (1954): Ռ.Ս. Ղազարյանի հայրը: Ավարտել է ՀՊՄԻ (1939): 1940-62-ին դասախոսել է ԵՊՀ-ում, 1937-48-ին՝ «Սովետական դպրոց» թերթի խմբագիր, 1944-59-ին՝ ՀԽՍՀ ԳԱ Լեզվի ինստիտուտի հայոց լեզվի և բարբառագիտության բաժնի վարիչ: Լույս են տեսել Ղազարյանի «Հայոց լեզվի համառոտ պատմություն» (1954), «Միջին հայերեն» (գիրք 1, 1960), «Հայոց գրական լեզվի պատմություն» (հատոր 1, 1961) աշխատությունները: Կազմել է նաև դասագրքեր: Մահացել է 1962 թվականի ապրիլի 11-ին Երևանում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am