ՂԱԶԻԿՅԱՆ Արսեն. ծնվել է 1870 թվականի հոկտեմբերի 8-ին Պարտիզակ գյուղում (Խարբերդի նահանգի Դերսիմի գավառ): Մատենագետ, թարգմանիչ, բանասեր, մանկավարժ: 1895-ից՝ Մխիթարյան միաբանության անդամ: Ղազիկյանը հայերեն է դասավանդել Մխիթարյան վարժարաններում (Վենետիկ, Կ. Պոլիս): Ղազիկյանը զարգացման նոր աստիճանի է հասցրել արևմտահայ բանաստեղծական լեզուն: 1898-ից զբաղվել է Գ. Զարբհանալյանի «Հայկական մատենագիտութիւն» (1883) աշխատության խմբագրմամբ ու լրացմամբ, որը վերածվել է ինքնուրույն մատենագիտության՝ «Հայկական նոր մատենագիտութիւն եւ հանրագիտարան հայ կեանքի» (1909-12): Այն ընդգրկում է հայ տպագիր գրքի 1512-1910-ի պատմությունը: Մեծ եղեռնի օրերին Պարտիզակում կորել են ձեռագրի վերջին մասերը, և հրատարակությունը ընդհատվել է Ն տառի սահմանում: Ղազիկյանը թարգմանել է Հոմերոսի «Իլիականը» (1911) և «Ոդիսականը» (1924), Վիրգիլիոսի «Էնեականը» (1910) և «Մշակականքը» (1923), Սոֆոկլեսի «Էդիպոս թագաւորը» (1927), Հորացիոսի «Արուեստ քերթողականը» (1923) և այլն: Մահացել է 1932 թվականի հունիսի 9-ին Պադուայում (Իտալիա):

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Գրկ. Ճանաշյան Մ., Յետադարձ ակնարկ Հայր Արսէն Ղազիկեանի կատարած դէրին հայերէնի զարգացման մէջ, «Բազմավեպ», 1970, № 11-12: 

Նույնի, Հ. Արսէն Ղազիկեան եւ իր թարգմանութիւնները, Վնտ., 1979:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am