ՂԱԶԻՆՅԱՆ Արշալույս Աբելի. ծնվել է 1929 թվականի օգոստոսի 20-ին Կոթի գյուղում (ՀՀ Տավուշի մարզ): Գրականագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1993): 1964-99-ին՝ ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի գիտաշխատող, միաժամանակ, 1991- 1992-ին՝ Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի, 1982-99-ին՝ ԵԳԹՀ դասախոս: Ուսումնասիրությունները վերաբերում են հայ հին և միջնադարի գրականության պատմության, բնագրագիտության և գրականության տեսության խնդիրներին [«Առաքել Բաղիշեցի» (1971), «Գրիգոր Նարեկացի. Մատյան ողբերգության» (1985, համահեղինակ), «Մաշտոցից մինչև Նարեկացի» (1988), «Գրիգոր Նարեկացի, բանաստեղծական արվեստը» (1995), «Դիմառնությունը միջնադարյան հայ բանաստեղծության մեջ» («Ներսես Շնորհալի», ժողովածուում, 1977), «Ներբողը միջնադարյան հայ գրականության մեջ» («Հայ միջնադարյան գրական ժանրեր», ժողովածուում, 1984)]: Կազմել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» (համահեղինակ, 1977) գրաբար տեքստը: Թարգմանություններ է կատարել ֆրանսերենից: Մահացել է 1999 թվականի օգոստոսի 17-ին Երևանում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am