ՂՈՒԿԱՍ ԼՈՌԵՑԻ, Ղուկաս Հախպատեցի. ծննդյան թվականն անհայտ է: 1561, զ. Սոթ: Մատենագիր, մանկավարժ, գրիչ: 1513-43-ին դասավանդել է Վաղարշապատի և Սանահինի դպրոցներում, ապա՝ Ծար գավառում, հռչակվել իբրև «մեծ րաբունապետ», «մեծ վարդապետ»: Ընդօրինակել է քերական, մի ձեռագիր, գրել սաղմոսների մեկնություններ, դավանաբանական երկ և «Քարոզգիրք» (հեղինակային ինքնագիրը, Մատենադարան, ձեռարկ № 4355), որը բաղկացած է 40 քարոզից՝ միահյուսված ժողովրդական զրույցներով, առակներով, ասացվածքներով, խրատներով: Շոշափում է սոցիալական, ազգագրական, կենցաղային, և այլ բնույթի հարցեր: Գրված է միջին հայերենով և կարևոր սկզբնաղբյուր է միջնադարում աշխարհաբար լեզվի գործածման, ժողովրդական բառ ու բանի ուսումնասիրման համար: Մահացել է 1561 թվականին Սոթում (այժմ՝ Սոթք, ՀՀ Գեղարքունիքի մարզում):

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Գրկ. Հարությունյան է., Ղուկաս Լոռեցին և նրա քարոզգիրքը, ԲՄ, 1971, № 10:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am