ՂՈՒԿԱՍՅԱՆ Անդրանիկ Հովհաննեսի. ծնվել է 1905 թվականի ապրիլի 10-ին Բասքան գյուղում (Տարոն գավառ): Գրող: Ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտը (1952): 1925-ին հայրենադարձել է: 1956-62-ին՝ ՀԳՄ Լենինականի բաժանմունքի նախագահ: Լույս են տեսել Ղուկասյանի «Հեքիաթներ» (1954), «Փերի աղջիկը» (1955), «Հայրենի ավանդավեպեր» (1960), «Կյանքի էջեր» (1968) գրքերը: Մահացել է 1982 թվականի նոյեմբերի 28-ին Լենինականում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am