ՂՈՒԿԱՍՅԱՆ Հովհաննես Արամի. ծնվել է 1919 թվականի դեկտեմբերի 29-ին Թավրիզում: Գրող: 1946-ին հայրենադարձել է: Լույս է ընծայել մանկապատանեկան («Խավարի աշխարհում», 1950, «Փոքրիկ վրիժառուներ», գիրք 1-2, 1950-53, «Իմ լուսաղբյուրը», 1981) և ժամանակակից կյանքը պատկերող («Գարնանային պատմություն», 1955, «Վիպակներ», 1957) պատմվածքներ, վիպակներ, վեպեր: Հայ ժողովրդի անցյալն են պատկերում «Ոսկան Երևանցի» (1962), «19 պատմվածք» (1966), «Դեռ սպասում են» (1969), «Բոգդան Սալթանով» (գիրք 1, 2, 1980, 1985) պատմավեպերն ու պատմվածքները: Գրել է «Սոնա», «Մար ար» բալետների լիբրետոները: Մահացել է 1991 թվականի հուլիսի 27-ին Նոր Հոլիվուդում (ԱՍՆ):

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀԳՍ ԴԴեմիրճյանի անվան մրցանակ (1986): 

Երկ. Երկ. ժող., հ. 1-3, Ե., 1972-76:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am