ՂՈՒԿԱՍՅԱՆ Մարգո Գևորգի. ծնվել է 1927 թվականի ապրիլի 17-ին Լենինականում: Գրող, հրապարակախոս: ՀՀ վաստակավոր լրագրող (1986): Ավարտել է ԵՊՀ (1950): 1950-67-ին աշխատել է «Պիոներ կանչ» թերթի խմբագրությունում, 1967-98-ին՝ «Գարուն» ամսագրի բաժնի վարիչ: Լրագրություն է դասավանդել Երևանի մի շարք բուհերում: Հեղինակ է «Բաց նամակ երկու միլիոն հասցեով» (1974), «Նախնիների շառավիղը» (1977), «Ռիկի շան պատմությունը» (1981), «Սենախոսություն» (1983), «Տեսքդ պահեմ աչքերիս մեջ» (1987), «Ո՞ւր է կղզյակն Սևանա» (1999), «Երկնքում արև կա» (2000), «Մի կյանքի պատմություն» (2001), «Քարակերտ հուշարձաններ» (2005), «Վկայություն քսաներորդ դարի» (2005) գրքերի, բնապահպանական թեմայով կինոսցենարների, բազմաթիվ հրապարակումների, որոնցում արծարծվել են ժամանակի հրատապ խնդիրներ: Թարգմանվել է մի շարք լեզուներով:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am