ԳԻԼԱՎՅԱՆ Մարտին Գարեգինի. ծնվել է  1947 թվականի փետրվարի 10-ին Գորիս քաղաքում: Գրականագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1995), պրոֆեսոր (2003): Ավարտել է ՀՊՄԻ (1969): 1969-71-ին՝ «Նոր ուղի» (Մասիս) թերթի բաժնի վարիչ, 1971-ից դւսսախոսում է ՀՊՄՀ-ում, 1995-ից՝ բանասիրական ֆակուլտետի դեկան, 2005-ից՝ ՀՊՄՀ «Հայագիտական հանդեսի» գլխավոր խմբագիր: Աշխատությունները վերաբերում են նորագույն շրջանի հայ գրականությանը: Հեղինակ է «Ժամանակը և պոեզիան» (1990), «Պոեզիան ու ժամանակի շարժումը» (2003) մենագրությունների:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am