ԳՈԼԱՆՃՅԱՆ Էդուարդ Մելքոնի. ծնվել է 1880 թվականի նոյեմբերի 9-ին Կ. Պոլիսում: Բանաստեղծ, թարգմանիչ: Աշխատակցել է «Փունջ», «Արևելք», «Մասիս» պարբերականներին, «Ամենուն տարեցոյցը», «Նավասարդ» տարեգրքերին: Լույս է ընծայել «Արեւելքի բոցեր» (1909) բանաստեղծությունների ժողովածուն: Ա. Չոպանյանի, Գ. Եսայանի հետ ֆրանսերեն է թարգմանել Ռ. Զարդարյանի «Ցայգալոյսը» (1912): Մահացել է 1957 թվականի հունիսի 12-ին Բուխարեստում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am