ԳՈՐՈՎԵ Իշտվան (Կորովյան Ստեփան) Լասլոյի. ծնվել է 1819 թվականին: Գրող: Հունգարիայի ԳԱ թղթակից անդամ: Լ. Գորովեի որդին: Սովորել է Պեշտի համալսարանում: 1848-ին եղել է Բանատ նահանգի հեղափոխական շարժման ղեկավարներից, Պեշտի հեղափոխական խորհրդարանի պատգամավոր (1848-49-ին): 1867-70-ին՝ Հունգարիայի առևտրի, հողագործության, արդյունաբերության, 1870-71-ին՝ հաղորդակցության ճանապարհների նախարար: Գրել է «Արևմուտք», «Ազգություն» գործերը: Լ.Կոշուտի և Սաչվայիի հետ շարադրել է Հունգարիայի անկախության հռչակագիրը: Մահացել է 1881 թվականին:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am