ԳՐԻԳ Գևորգ ծնվել է 1893 թվականի սեպտեմբերի 1-ին Վաղարշապատում: Բանաստեղծ: Տնտեսական գիտությունների թեկնածու (1924): Ավարտել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտը (1924): Ուսուցչություն է արել Սանահինում, Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան), Թիֆլիսում: Լույս են տեսել նրա «Երկաթի երգը» (1924), «Հայրենիքի համար» (1959), «Եղբայրության ծաղկեփունջ» (1963), «Իմ ծաղիկները» (1965), «Սիրո վարդեր» (1979), «Քարե անուև» (1983) և այլ գրքեր: Մահացել է 1987 թվականի հունիսի 6-ին Երևանում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am