ԳՐԻԳՈՐՅԱՆ Արամ Պարույրի. ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 28-ին Թիֆլիսում: Գրականագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1969), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996): Ավարտել է ԵՊՀ (1953): 1970-ից՝ ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի բաժնի վարիչ, 1979-87-ին, միաժամանակ՝ ՀԳՄ վարչության քարտուղար: Գրում է ռուսերեն: Աշխատությունները վերաբերում են գրականության տեսության հիմնախնդիրներին («Գեղարվեստական ոճի պրոբլեմները», 1966, «Գեղարվեստական ոճի և պատկերի կառուցվածքը», 1974, «Գրականությունը և տեսությունը», 1976, «Գրական երկի կառուցվածքի վերլուծությունը», 1984, «Ոճային որոնումները և գրական զարգացումը», 1987, «Գրական երկի ամբողջականությունը», 2004): Հայերեն լույս է տեսել «Քննադատությունը և գրական պրոցեսը» (1979) աշխատությունը:
 
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am