ԳՐԻԳՈՐՅԱՆ Հովհաննես Երվանդի ծնվել է 1945 թվականի, օգոստոսի 7-ին, Լենինականում: Գրող, հրապարակախոս, թարգմանիչ: Ավարտել է ԵՊՀ (1970): 1989–95-ին` «Նորք» հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ, 1996–98-ին` «Գրական թերթի», 1998–2001-ին` «Ար» հեռուստաընկերության, 2002-ից` ՀԳՄ «Սերունդ» էլեկտրոնային թերթի, միաժամանակ` «Միհր» հանդեսի գլխավոր խմբագիր: Գրիգորյանի ստեղծագործություններն աչքի են ընկնում հումորի, այլաբանությունների և անիրականի նրբերանգներով, իրադարձությունների յուրօրինակ մեկնաբանությամբ («Երգեր առանց երաժշտության», 1975, «Բոլորովին ուրիշ աշուն», 1979, «Անձրև մի տխուր առիթով», 1982, «Դանդաղ ժամեր», 1986, «Հրեշտակներ մանկության երկնքից», 1992, «Երկու ջրհեղեղի արանքում», 1996, «Կես ժամանակ», 2002 բանաստեղծությունների ժողովածուներ, «Քաջ Նազար», 2004), վեպ): 1983-ին «Մելոդիա» ֆիրման (Մոսկվա) թողարկել է Գրիգորյանի հեղինակային ընթերցումներով ձայնասկավառակ: Գրիգորյանը թարգմանություններ է կատարել ռուսերենիից, իսպաներենից, անգլերենից: Ստեղծագործում է նաև մանուկների համար («Քո առաջին բառերը», 1980, «Ամենա, ամենա Սոնան», 1987, ժող-ներ): ՀԼԿԵՄ (1976), ՀԳՄ Ա. Իսահակյանի անվ. (1987), «Վահագն» համահայկական (2002) մրցանակաբեր: ՀՀ Մովսես Խորենացու մեդալ (1998):

Հովհաննես Գրիգորյանը մահացել է 2013 թվականի փետրվարի 7-ին:

 

Աղբյուրը՝ <<Ով ով է: Հայեր>> հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am