ԳՐԻԳՈՐՅԱՆ (Տեր-Գրիգորյան) Կամսար Ներսեսի. ծնվել է 1911 թվականի ապրիլի 1(14)-ին Գանձա գյուղում (այժմ՝ Վրաստանի Նինոծմինդայի շրջանում) Գրականագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1955): 1980-ից՝ Ս. Պետերբուրգի ռուս գրականության ինստիտուտի (Պուշկինյան տուն) ձեռագրերի բաժնի վարիչ: Ուսումնասիրությունները վերաբերում են հայ նոր գրականությանը, հայ-ռուսական գրական և մշակութային կապերին: Ռուսերենով լույս են տեսել Գրիգորյանի «Հովհաննես Թումանյան» (3 վերամշկված հրտ.՝ 1969), «Ավետիք հսահակյան» (1954), «Հայաստանը ռուսական գրականության և գեղանկարչության մեջ» (1962), «Միքայել Նալբանդյան» (1966), «Ռուս-հայկական գրական և մշակութային փոխհարաբերությունների պատմությունից (10-20-րդ դարի սկիզբ)» (1974), հայ.՝ «Վալերի Բրյուսովը և հայ պոեզիան» (1959), «Յան Ռայնիս» (1965), «Վահան Տերյանն (1983) աշխատությունները: Մահացել է 2004 թվականի հունիսի 16-ին Ս. Պետերբուրգում:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am