ԳՐԻԳՈՐՅԱՆ Քաջիկ (Խաչատուր) Գուրգենի. ծնվել է 1926 թվականի սեպտեմբերի 11-ին Գյումրիում: Բանաստեղծ: Ավարտել է Լենինականի մանկավարժ, ինստիտուտը (1951): 1950-ից՝ «Բանվոր» թերթի աշխատակից: Գրիգորյանի խոհաքնարական բանաստեղծություններում իշխում են ավանդական մոտիվները՝ մանկություն, սեր, հայրենիք («Հայրենի աղբյուր», 1951, «Երջանկության ճանապարհին», 1961, «Նորից քեզ հետ», 1965, «Կանաչ հնձան», 1973, «Վարդավառ», 1979, «Հայրական օջախ», 1983, «Ախուրյանի եզերքին», 1986): Մահացել է 2000 թվականի նոյեմբերի 20-ին Գյումրիում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am