ԳՐԻԳՈՐՅԱՆ Ռոզա Հայրապետի. ծնվել է 1931 թվականի հունվարի 25-ին Նոր Բայազետում (այժմ՝ Գավառ քաղաքում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում): Բանասեր-բանագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1996): Ավարտել է ԵՊՀ (1953): 1960-2003-իև՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտութան և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող: Գրիգորյանը առաջինն է ուսումնասիրել հայ մանկական բանահյուսությունը («Հայ ժողովրդական օրորոցային և մանկական երգեր», 1970, ժող., «Հայ մանկական բանահյուսությունը», 2002): Հրատարակել է «Հայ ժողովրդական հեքիաթներ» (հատոր 8, համահեղինակ, 1977), «Գեղարքունիք» (1983), «Աասնա ծռեր» (2000, 7 նորահայտ պատումներ) բա¬նահյուսական նյութերի ժողովածուները: Գրիգորյանի մշակմամբ լույս է տեսել «Մանկապատում» (1991) բանաս-տեղծությունների ժողովածուն: Մահացել է 2003 թվականի օգոստոսի 13-ին Երևանում:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am