ԳՐԻԳՈՐՅԱՆ Սամվել Հովհաննեսի. ծնվել է 1907 թվականի ապրիլի 22-ին Շուշիքենդ գյուղում (այժմ՝ Շոշ՝ ԼՂՀ Ասկերանի շրջանում): Բանաստեղծ, թարգմանիչ: 1967-77-ին՝ Ադրբեջանի ԳՄ հայկական մասնաճյուղի նախագահ: Հեղինակ է քնարական բանաստեղծությունների («Լիրիկական հույզեր», 1934, «Մոր սիրտը», 1944, «Ջինջ հորիզոններ», 1955, «Հատընտիր», 1977, «Առանց քեզ», 1982, ժողովածուներ): Ադրբեջանի ԽԱՀ ԳԽ պատգմավոր (1959-85): Մահացել է 1987 թվականի հունիսի 7-ին Բաքվում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am