ԳՐԻԳՈՐՅԱՆ Սասուն Սերոբի. ծնվել է 1937 թվականի հունվարի 15-ին Ներքին Աասնաշեն գյուղում (ՀՀ Արագածոտնի մարզ)]: Բանաստեղծ, հրապարակախոս, գրականագետ, հասարակական գործիչ: Ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը (1966): 1993-ից՝ Մեծ եղեռնի և հայոց ազատամարտի «Ուխտատուն» թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն ու գիտական խորհրդի նախագահ, 1996-98-ին, միաժամանակ՝ «Մայր Հայաստան» զինվոր, թանգարանի պետի տեղակալ, 1996-98-ին դասավանդել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստուտում: Լույս է ընծայել «Սասնա պար» (1965), «Խավրծիլ» (1981), «Վայրի մեղու» (1987), «Քսանչորս ժամ Պոլսում» (1995), «Սիրտս պիտի դատարկեմ» (2002) չափածո ստեղծագործությունների ժողովածուները: Հեղինակ է նաև «Մուսաները չլռեցին» (գիրք 1, 1989), «Սասնա արծիվների մի երամը» (2000), «Բազմատաղանդ երախտավորը» (1999) մենագրությունների, «Քոնն եմ, հայրենիք» (2003) ակնարկների ժողովածուի: 2002-ին լույս տեսած «Հավերժության լուսամատյան» ռւսզմապատմափաստագրական հուշահանրագիտարանը նվիրված է Մեծ եղեռնի, Հայաստանում քաղաքական (սստալինյան) բռնությունների ժամանակ, Հայրենական (1941-45), խորհրդա-աֆղանական պատերազմներում զոհված հայորդիներին, Արցախյան հերոսամարտին:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան», «Զորավար Անդրանիկ» հուշամեդալներ:

Երկ. Լեռան կարոտ, Ե., 1970: Ոսկե երազ, Ե., 1976: Կարմիր պանթեոն., 1996: 

Դեպի երգիր, Ե., 2000: 

Հավերժախոս պանթեոն (1988-1995 թթ ), Ե., 2004:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am