ԳՐԻԳՈՐՅԱՆ Շավիղ Սուրենի. ծնվել է 1922 թվականի մարտի 28-ին Ալափարս գյուղում (ՀՀ Կոտայքի մարզ)]: Գրականագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (2002): Ավարտել է ԵՊՀ (1945): 1961-81-ին՝ ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող:

Ուսումնասիրությունները վերաբերում են գուսանական և աշուղական երգարվեստի խնդիրներին: Կազմել է աշուղ Աշխույժի (1955), Շիրիմի (1966) երգերի, Գ. Լևոնյանի երկերի (1963), «Ո՜վ Հայաստան» (2002) և այլ ժողովածուներ: Հեղինակ է «Հայոց հին գուսանական երգերը» (1971), «Իմ Ջիվանին» (1997), «Հայ աշուղական գրականության պատմություն» (2002), «Կարոտի գինը» (1991, իրապատում ակնարկներ, էսսեներ) և այլ գրքերի: Հայ աշուղների միության նախագահ (2004):

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am