ԳՐԻԳՈՐՅԱՆ Վահագն Վահանի. ծնվել է 1942 թվականի մարտի 27-ին Երևանում: Գրող, թարգմանիչ: Վ. Ա. Գրիգորյանի որդին, Վարդան Վ. Գրիգորյանի եղբայրը: Ավարտել է ԵՊՀ (1964): 1967-74-ին և 1978-82- ին՝ «Պիոներ» ամսագրի քարտուղար, 1986-94-ին՝ ՀԳՄ վարչության քարտուղար: Գրիգորյանի պատմվածքների, վիպակների, վեպերի հիմնական թեման ժամանակակից մարդն է, նրա բարոյա- հոգեբանական խնդիրները («Կատակասեր սատկածները», 1970, «Թագավորի փոքր որդին: Կարմիր ձյունը», 1974, «Տեղատվություն», 1976, «Սպիտակ ագռավ», 1981, «Ադամամութ», 1984, «5-րդ փողոց», 1989, «Թռչունի հոգին», 2002, ժողովածուներ): Գրիգորյանի սցենարներով Հայֆիլմը նկարահանել է «Եվս հինգ օր», «Արյուն», «Եվ կրկնվում է ամեն ինչ» գեղ. կինոնկարները: Գրում է նաև մանուկների համար («Հեքիաթների անտառը», 1978, «Հեքիաթների քաղաքը», 1982, «Հեքիաթների հովիտը», 1983):

ՀԳՄ Դ. Դեմիրճյանի անվան (1984) և ամենամյա (2002) մրցանակներ:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am