ԳՐԻԳՈՐՅԱՆ Վահան Արմենակի. ծնվել է 1905 թվականի հուլիսի 16-ին  Մեջիթլու գյուղում (Բուլանըխ գավառ): Բանաստեղծ: Վարդան և Վահագն Գրիգորյանների հայրը: ՀԽԱՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1975): Ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (1933): Հեղինակ է «Անիվի երգը» (1930), «Արևն ազդանշան» (1939), «Հայրենի նվագներ» (1947), «Երախտիք» (1956), «Կրակի ու կարոտի միջով»(1969) բանաստեղծությունների ժողովածուների, «Փրկություն» (1967) վիպակի, «Համաստեղություն» (1975) և «Ամպրոպից հետո» (1987) վեպերի: Մահացել է 1989 թվականի հուլիսի 22-ին Երևանում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am