ԳՐԻԳՈՐՅԱՆ Վարդան Վահանի. ծնվել 1950 թվականի սեպտեմբերի 5-ին Երևանում: Արձակագիր: Վ. Ա. Գրիգորյանի որդին, Վահագն Վ. Գրիգորյանի եղբայրը: Ավարտել է ԵՊՀ (1973), Մոսկվայի Մ. Գորկու անվան ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները (1987): 1971-87-ին աշխատել է Հայկական հանրագիտարանի խմբագրությունում: Գրիգորյանի հետաքրքրությունների հիմնական թեման պատմական անցյալն է («Հավերժական վերադարձ», 1981, ՀԼԿԵՄ կենտկոմի ամենամյա մրց.՝ 1982, «Դար կորստյան», 1985, ՀԼԿԵՄ մրցանակ 1985, «Մանյա այրք», 1988, ՀԳՄ Դ. Դեմիրճյանի անվան մրցանակ՝ 1989): Մահացել է 1989 թվականի մարտի 26-ին Երևանում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Գրկ. Ափինյան Ա., Կարմիր լիալուսին. Վարդան Գրիգորյանի պատմավեպը, Ե., 1997:

Գալստյան Լ., Վարդան Գրիգորյանի պատմավիպասանությունը, Ե., 2003:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am