ԳՐԻԳՈՐՅԱՆ Վլադիմիր. ծնվել է 1928 թվականի ապրիլի 1-ին Երևանում: Լեզվաբան, բանասեր: Ա.Վ. Գրիգորյանի որդին: Բանասիրական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1984): Ավարտել է ԵՊՀ (1951): 1972-ից՝ ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի վարիչ: Հայաստանում առաջին թարգմանական մեքենայի (1968) ստեղծողներից: Մշակել է կախվածությունների աքսիոմատացման եղանակները: Լույս են տեսել «Իդեալականացված նախադասության կառուցվածքը և նրա փոփոխությունները խնդրառության կիրառման ազդեցությամբ» (ռուս., 1961), «Հայ-ռուսերեն ալգորիթմի մասին» (ռուս., 1965), «Նախածանցված բայեր և նրանց խնդրառությունը» (ռուսերեն, 1984), «Նախածանցում և խնդրառություն» (1973): Գրիգորյանի ղեկավարությամբ 1976-ին հրատարակվել է «Հայոց լեզվի հանգաբառարանը» (42000 բառ): Մահացել է 2001 թվականի հունվարի 6-ին Երևանում:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am