ԳՈՒՇԱԳՃՅԱՆ Մարտիրոս Անդրեասի. ծնվել է 1927 թվականի հոկտեմբերի 29-ին Յոդունօլուք գյուղում (Կիլիկիայի Ադանայի նահանգի Սվեդիայի գավառ), բանաստեղծ, խմբագիր, բառարանագիր: Բանասիրական գիտությունների դոկտոր (1981): Սովորել է Օքսֆորդի (1951-54), Բեյրութի Սեն ժոզեֆ (1962-64) համալսարաններում: 1955-ին խմբագրել է «Հու¬շարձան Մուսա լեռան», 1956-57-ին՝ «Երկիր» պարբերականները: Լույս է տեսել Գուշագճյանի «Կեանքի կարօտ» (1957) բանաստեղծությունների ժողովածուն: Կազմել է «Անգլերէնէ - հայերէն, հայերէնէ - անգլերէն արդի բառարանը» (1970, համահեղինակ):

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am