ԳՈՒՅՈՒՄՃՅԱՆ Մեսրոպ. ծնվել է 1897 թվականի սեպտեմբերի 4-ին Կեսարիայում: Բառարանագիր: Կրթությունն ստացել է Կեսարիայում, ապա՝ Կ. Պոլսում: 1923-ին տեղափոխվել է Կահիրե: Լույս են տեսել Գույումճյանի «Ընդարձակ բառարան հայերէն-անգլիերէն» (1950), «Ընդարձակ բառարան անգլիերէնէ-հայերէն» (1961), «Համադրական առածանի եւ ասացուածք անգլիերէն-հայերէն» (1967), «Ընդարձակ բառարան յատկաբանութեան եւ առածներու» (անգլերեն-հայերեն, 1969), «Գրպանի նոր բառարան անգլիերէն-հայերէն» (1973), «Բազմալեզու իրաւաբանական բառարան: Անգլերեն-ֆրանսերեն-հայերեն-թուրքերեն լեզուներով» (1979): Մահացել է 1983 թվականի օգոստոսի 22-ին Կահիրեում:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Շատ դիտել են
Նորություն
29/08/13
«ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆՆԵՐ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇԱՐՔԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է www.armenianlanguage.am ԿԱՅՔՈՒՄԴիտումներ - 6904
ՔարտեզներԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ (2012 Թ.)
Դիտումներ - 391
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am