ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ Խաժակ Մեսրոպի. ծնվել է 1918 թվականի օգոստոսի 11-ին Երևանում: գրող, գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1972)։ ՀԽՍՀ մշակույթի վաստ․ գործիչ (1985)։ Ա․ Խ․Գյուլնազարյանի հայրը։ Ավարտել է ԵՊՀ (1941)։ Հայրենական մեծ պատերազմի (1941-45) մասնակից։ 1950-ից՝ ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Ստեղծագործություններում անդրադարձել է Հայրենական մեծ պատերազմին («Ոսկի որոնողները», 1964, ժողովածու, «Ինչ-որ տեղ վերջանում է հորիզոնը», 1966, վեպ, «Պատվո քարը», 1970, ժողովածու «Նռանի», 1971, պատմավեպ, «Չուղարկված նամակներ», 1975, «Գիրք անակնկալ», 1985, ժողովածուններ)։ Գրել է նաև մանուկների և պատանիների համար («Լավ ճանապարհորդներ», 1953, «Օրերի ճանապարհը», 1962, «Մեռած աշխարհ ակամա բնակիչները», 1968, «Սինանտրոպ-պիտեկանտրոպ» , 1977, «Հետքեր գետնի վրա և գետնի տակ», 1984): Գրականագիտական աշխատություններից են՝ «Վախթանգ Անանյան»(1963), «Աթաբեկ Խնկոյան» (1968), «Հայ քննադատական միտքը 1920-ական թվականներին» (1971)։ Մահացել է 1995 թվականի դեկտեմբերի 22-ին Երևանում: Թաղված է Օշական գյուղում:

  ՀԽՍՀ Պետական մրցանակ (1972)։
 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am