ՀԱԽՎԵՐԴՅԱՆ Լևոն Հովհաննեսի ծնվել է 1924 թվականի դեկտեմբերի 26-ին Ղարաքիլիսաում (այժմ՝ Վանաձոր): Գրականագետ, թատերագետ, թարգմանիչ, հրապարակախոս: Բանասիրական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1987): ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1990-ից): ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1972): Հ. Հ. Հախվերդյաևի եղբայրը, Ռ. Լ. Հախվերդյաևի հայրը: 1956-ից՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի աշխատակից, 1987-ից՝ տնօրեն: Հախվերդյանի ուսումնասիրությունները նվիրված են հայոց լեզվին, հայ դասական և ժամանակակից գրականությանը («Թումանյանի աշխարհը», 1966, «Թումանյան», 1969, «Զրույցներ լեզվի մասին», 1993, «Թումանյանը և իր ժամանակը», 1995), թատրոնի հարցերին («Դերեր և դերասաններ», 1977, «Հայ թատրոնի պատմություն. 1901-1920», 1980, «Տաղանդ և բնավորություն. Վարդսն Աճեմյանը կյանքում և արվեստում», 1989, «Թումանյանը և հայոց պատմական ճակատագիրը», 2000): ՀՀ Պետական (1983), ՀԳՄ Մ. Նալբանդյանի անվան (1988) մրցանականեր:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ. Թատերագիտական բառարան, Ե., 1986:
Պարույրը (խոհագրություն), Ե., 1997:
Իսահակյանի կյանքն ու գործը, Ե., 1974:
Գրկ. Լևոն Հովհաննեսի Հախվերդյան, կենսամատենագիտություն, Ե., 1996:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am