ՀԱԿՈԲ-ԳՐԻԳՈՐ (Ճրճրյան Հակոբ Գրիգորի), ծնվել է 1905 թվականի ապրիլի 13-ին, Կ. Պոլիսում: Թարգ¬մանիչ, հիապարակագիր: Ուսանել է Կ. Պոլսի Պերպերյան և Կեդրոնական վարժարաններում: Ավարտել է Լայպցիգի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը (1927): Հաստատվել է Փաիիզում: Սփյուռքահայ մամուլում հանդես է եկել հրա¬պարակախոսական, հայագիտական և այլ գործերով: Հայերեն է թարգմանել Է. Պոյի և. Յո. Գյոթեի ստեղծա¬գործություններից, Ա. Էյնշտեյնի երկու աշխատություն, գերմաներեն՝ Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբարը» և «Մեծապատիվ մուրացկանները» (1971): Հեղինակ է «Եթովպիոյ հայ եկեղեցին եւ հայերը» (1927), «Համազգային ուղղագրութեան եւ հայերէնի մաքրագործման հարցերը: Պարոյր Սևակի լեզվական կտակը» (1977), «Ծանոթ և անծանոթ Իայեի Նոյից մինչև մեր օրերը» (1974, ֆրանսերեն, Ա. Հարեևցի գրական մրցանակներ՝ 1974) գրքերի:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ. Երկերու հաւաքածոյ, Փարիզ, 1981:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am