ՀԱԿՈԲ ՆԵՏՐԱՐԵՆՑ, Հակոբ Արծկեցի, ծնվել է  Արծկեում (Բզնունիք գավառ) ծննդյան թիվն անհայտ է: Գրիչ, բանաստեղծ: Նախնական կրթությունն ստացել է հոր՝ Ներսես քահանայի մոտ, ապա՝ Արծկեի վարդապետ, դպրոցում: Ձեռնադրվել է քահանա, կնոջ մահից հետո՝ վարդապետ (1464), եպիսկոպոս (1467): Արծկեի Սքանչելագործ Ս. Նշան վանքում ընդօրինակել է ավետարաններ, գանձարաններ: Հիշատակելի են Մատենադարանի № 5438 Գանձարանը (1491, Եղբոր՝ Ղազարի հետ) և № 8761 Ավետարանը (1499, եղբորորդու՝ Զաքարիա դպիրի հետ): Գրել է ազգային-եկեղեցական և տերունական թեմաներով գանձեր, տաղեր, ոտանավորներ, վարքեր, եղբոր՝ Ղազարի հիշատակին նվիրված մի ողբ, ինչպես նաև վարդի ու սոխակի այլաբան, սերը, բնության զարթոնքն արտահայտող երգեր: Նետրարենցն իր բանաստեղծություններում օգտագործել է ակրոստիքոս և ավանդական արտահայտամիջոցներ:

Մահացել է 1501 թվականին: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Գրկ. Ակինյան Ն., Յակոբ Նետրարենց Եպիսկոպոս Արծկէի. հայ բանաստեղծ մը ԺԵ դարու երկրորդ կէսէն, տես նրա «Մատենագրական հետազօտութիւններ», հ. 4, Վնն., 1938:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am