ՀԱԿՈԲ ՔՌՆԵՑԻ, Հակոբ Թարգման, ծննդյան և մահվան թվականները անհայտ են: 14-րդ դարի 1-ին կեսի թարգմանիչ, ունիթոր, շարժման գործիչ: Քռնայի Հայ-դոմինիկյան միաբանության անդամ: Հայերեն է թարգմանել Ժիլբեր Պոռետացու, Ալբերտ Մեծի, Թովմա Աքվինացու և ուրիշների աշխատություններից: 14-րդ դարի կեսից նրա թարգմանությունները տարածվել են հայկական կրթական կենտրոններում և նպաստել են կաթոլիկ եկեղեցու գաղափարախոսության դեմ մղված պայքարին: Քռնեցու գործունեության շնորհիվ խորացել են հայ-արևմտաեվրոպական գրական կապերը: Քռնեցու թարգմանությունների բազմաթիվ գրչագրեր պահվում են Մատենադարանում և արտասահմանյան ձեռագրատներում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am