ՀԱԿՈԲ ԹՈԽԱԹՑԻ (1563, ք. Եվդոկիա -1657-63-ի միջև), տաղասաց, թարգմանիչ, գրիչ: Հեղինակ է «Ողբ ի վերայ Օլախաց երկրին» (1595-1596), «Տաղ և ողբանք ի վերայ Եվդոկիա քաղաքին» (1604) պատմական թեմայով ողբերի, քնարական տաղերի, գանձերի, ներբողների, «Յակոբի Սաղմոսարան» կոչված անտիպ երկի: Լատիներենից հայերեն է թարգմանել հնդկական ծագում ունեցող «Եօթն իմաստասիրաց պատմութիւնը» (1614, հայերեն հրատ.՝ 1696): Թոխաթցու գրչությամբ պահպանվել է 6 ձեռագիր: Բացառիկ է իր նշանակությամբ «Գեռլայի տաղարանը» (Մատենադարան, ձեռագիր № 10050), որում ամփոփված են հայ միջնադարյան պոեզիայի նմուշներ:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Գրկ. Ակինյան Ն., Յակոբ Երէց Թոխաթեցի, տես նրա «Հինգ պանդուխտ տաղասացներ», Վնն., 1921:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am