ՀԱԿՈԲՅԱՆ Հովհաննես Հակոբի, Վարդ Շահենի ծնվել է 1876 թվականին Վանում: պատմաբան, հրապարակախոս, գրող: Պրոֆեսոր (1928): ՀԽՍՀ պատմության և գրականությանշ ինստիտուտի իսկական անդամ (1935): 1890-ական թթ. սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ավարտել Վիսկոնսինի (ԱՄՆ) համալսարանի պատմագրական ֆակուլտետը (1904), պրոֆեսոր՝ 1905-ից: 1907-ին Նյու Յորքում հրատարակել է «Արաքս» ամսագիրը: 1908-ից, որպես «Նյու Յորք Իվնինգ Փոստի» թղթակից, աշխատել է Թուրքիայում: 1912-ին՝ Էրզրումի Սանասարյան վարժարանի տեսոչ: Թիֆլիսում աշխատակցել է «Մշակին», զբաղվել հայ գաղթականների տեղավորման և նյութական օգնության հարցերով: 1922-27-ին՝ «Արև» (Կահիրե) օրաթերթի խմբագրապետ: 1928-ից դասավանդել է ԵՊՀ-ում, եղել է «Մելգոնյան հիմնադրամի» պատասխանատու քարտուղարը Հայաստանում, որի միջոցներով հիմնել է տպա¬րան ու հրատարակչություն: Աշխատություննե¬րը վերաբերում են Հայաստանի, Այսրկովկասի և Մերձավոր Արևելքի մասին եվրոպացի ճանա-պարհորդների ուղեգրություններին, ինչպես նաև Գերմանիայի նվաճողական քաղաքականությանը Թուրքիայում և Այսրկովկասում («Գերման դավը Կովկասի մէջ», 1917, «Թուրքիա Գերման ճանկերուն մէջ», 1918): Թարգմանել և կազմել է (ծանոթագրություններով) «Ուղեգրություններ» շարքի Ա և Զ (1932, 1934) հատորները: Անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել:

Մահացել է 1937 թվականին:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Ազգերու պատմութիւն, հատոր 1-3, ԿՊ, 1911-1920: Խորհրդային Հայաստան, Փարիզ, 1929: 

Գրկ. Մելիքյան Մ., Հովհաննես Հակոբյան, ԲԵՀ, 1976, № 1:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am