ՀԱԿՈԲՅԱՆ Պիոն Հովսեփի, ծնվել է 1926 թվականի հոկտեմբերի 24-ին Ծղալթբիլա գյուղում: (Վրաստանի Ախալցխայի շրջան): Գրականագետ, բնագրագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1983): 1954-ից աշխատել է ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտում, 1970-ից միաժամանակ դասախոսել ԵՊՀ-ում: Հակոբյանի աշխատությունները [«Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ստեղծագործական պատմությունը», 1955, «Խաչատուր Աբովյան. կյանքը, գործը, ժամանակը (1809-1836)», 1967, «Վերելք», 1982, «Արևելյան Հայաստանի՝ Ոուսաստանին միանալու արձագանքները հայ գրականության մեջ», 1978] նվիրված են հայ գրականության և մշակույթի պատմության ու տեսության հարցերին: Մեծ վաստակ ունի աբովյանագիտության բնագավառում: Հայտնաբերել և գիտական շրջանառության մեջ է դրել հայ գրականության և հայագիտության պատմությանը վերաբերող նորահայտ սկզբնաղբյուրներ և վավերագրեր:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ. Խաչատուր Աբովյանի կենսագրության առեղծվածները, Էջմիածին, 1997: Հայագիտական ուսումնասիրություններ, Ե., 2003:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am